Բացել լրահոսը Փակել լրահոսը
250492860_3068354200072355_302372680317319931_n
A A
Հասարակություն

Ատոմային էլեկտրակայանը և Ֆիզիկայի ինստիտուտը 24 ժամ թթվածին կարտադրեն` քովիդ հիվանդանոցների կարիքները բավարերելու համար

Ատոմային էլեկտրակայանը և Ֆիզիկայի ինստիտուտը 24 ժամ թթվածին կարտադրեն` քովիդ հիվանդանոցների կարիքները բավարերելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Քովիդ հիվանդներին սպասարկող բուժկենտրոններին թթվածին մատակարարող կայանները վերջին օրերին գերծանրաբեռնված են աշխատում:

Լարված աշխատանքի արդյունքում կայանների խափանումները վերացել են, միաժամանակ,

հիվանդանոցներում թթվածնի կարիք ունեցողների թիվը ևս աճում է: 

Այս պահին առկա 15-ից ավելի թթվածնային կայաններին միացել է նաև Ատոմային էլեկտրակայանը և Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, որոնք 24 ժամ թթվածին կարտադրեն` հիվանդանոցներին թթվածնով ապահովելու համար: