Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Աղվան Վարդանյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

ԱԺ-ում այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն իր դժգոհությունը հայտնեց իշխանության ներկայացուցիչների՝ իրենց կողմից  կոնկրետ բարձրացված  հարցերին խուսափողական պատասխաններ տալու, իր խոսքով, մանիպուլյատիվ աշխատաոճից։

Երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նա հարց էր հնչեցրել, թե  ինչու Փաշինյանը կամ Արտաքին գործերի նախարարն ու ԱԺ նախագահն  այս ընթացքում Արցախում չեն  եղել։ «Կոնկրետ հարց եմ տվել՝ ինչո՞ւ չեք գնացել, ե՞րբ եք գնալու, պատրա՞ստ եք Ստեփանակերտում հայտարարել,որ Արցախը որևէ կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում,որ Հադրութն ու Շուշին օկուպացված են»,- ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Ի պատասխան պատգամավորի բարձրացրած այս հարցի՝ Փաշինյանը պատասխանել է՝ « Բազմաթիվ  պաշտոնյաներ այս ընթացքում գնացել են Արցախ»։

 

«Կոնկրետ հարց եմ տվել, կոնկրետ պատասխան տվեք,- իր դժգոհությունը հայտնեց պատգամավորը՝ հավելելով, թե հենց այստեղից է գալիս իրենց ամբողջ անկարողությունն ու ապիկարությունը։