Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հերիք եղավ, բոլ եղավ՝ դավադրություն, հա դավադրություն․ Փաշինյանը բանավեճի բռնվեց ընդդիմության հետ (տեսանյութ)

Դուք չգիտե՞ք, որ պատերազմը կանգնեցնելու գինը էդ բոլոր տարածքները վերադարձնելու համաձայնություն տալն էր։ Այս մասին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների մեղադրանքներին։

Փաշինյանը վստահեցրեց․ «Առաջիկայում փաստերը կբացահայտվեն և կտեսնեք՝ ավելի շուտ կանգնեցրել ենք, թե չէ։ Եթե ասում եք, որ Արցախի 72 %-ը տվել ենք, ուրեմն դուք 98 թվականից մինչև 2016 թ-ը բանակցել եք հայրենիքի 70 տոկոսը հանձնելու մասին»։

Իրավիճակը թեժացավ ու ընդդիմադիր պատգամավորները սկսեցին բղավել, մեղադրել դավադրության մեջ իսկ վարչապետը վրդովված արձագանքեց․ «Հերիք եղավ, բոլ եղավ՝ դավադրություն, հա դավադրություն»։

Այնուհետ ընդդիմության կողմից խոսք եղավ վարչապետի հետ բազմաթիվ հարցերի շուրջ երկխոսելու մասին, իսկ վարչապետը համաձայնեց՝ հրավիրում եմ, եկեք խոսենք։ 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ գոհունակորեն նկատեց․ «Առաջին անգամ է, որ ընդդիմության կողմից կոնկրետ առաջարկ է հնչում՝ նստել և խոսել»։