Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Քաղաքացիները՝ Ամանորյա տոնական օրերը կրճատելու մասին (տեսանյութ)

Այսօր խորհրդարանի հերթական նիստում քննարկվող նախագծերից էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կողմից ներկայացված ««ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծով առաջարկվում է կրճատել Ամանորի եւ Ծննդյան տոների համար սահմանված ոչ աշխատանքային օրերը: Ըստ առաջարկի՝ Ամանորի եւ Ծննդյան տոները նշելու համար պետք է ոչ աշխատանքային օր սահմանել դեկտեմբերի 31-ից՝ հունվարի 1-ը, ներառյալ նաեւ հունվարի 6-ը:

Նախարար Քերոբյանը կարծում է, որ 7-օրյա հանգստից հետո տնտեսական աշխուժությունը որոշ չափով թուլանում է, եւ դժվար է լինում այն կրկին վերականգնել:

«Այս նախագծի ընդունումը շատ կարեւոր է աշխատանքի նկատմամբ վերաբերմունքն ընդգծելու տեսանկյունից»,-ասել է նա:

Իսկ, թե ինչպես են արձագանքում վերոհիշյալ առաջարկին Երևանի բնակիչները, փորձել ենք պարզել համաքաղաքացիների շրջանում անցկացված հարցումներում։