Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Շարունակելու ենք մինչև կհասնենք մեր ուզածին»․ ՀՀԿ-ն մասնակցելու է հանրահավաքներին (տեսանյութ)

Իշխանությունների կողմից պատերազմից առաջ դաշտ նետվեց «դավաճանություն» տերմինը, որն ուղղվել էր նախկին իշխանությունների դեմ և հետագայում մենք պարզեցինք, որ ընտրված բառը պատահական չէր։ Այս մասին այսօր ասուլիսում նշեց ՀՀԿ անդամ Հայկ Դերզյանը՝ հավելելով, որ իշխանությունը այդ կերպ նախապատրաստվում էր սպասվելիք պարտությունը ընդդիմության վրա բարդելուն։

Բանախոսը նշում է նաև, որ հիմա իրենք պայքարում են մի ամբողջ համակարգի դեմ և ակնկալում են ժողովրդի աջակցությունը, քանի որ իշխանափոխությունը կոլեկտիվ գործընթաց է, որին պետք է մասնակցեն առավել մեծ թվով քաղաքացիներ։

ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյանը իր հերթին նշեց, որ գալիք հանրահավաքներին Հայաստանի հանրապետական կուսակցությունը մասնակցելու է․ «Շարունակելու ենք մինչև վերջ, մինչև կհասնենք մեր ուզածին, մենք պետք է շատ հստակ գիտակցենք, որ կա Նիկոլ՝ չկա ապագա, եթե կա ապագա, այդտեղ չպետք է լինի Նիկոլը»։

Ինչ վերաբերվում է հարցին, թե արդյոք հնարավո՞ր է նոր պատերազմ, ապա բանախոսների կարծիքով պատերազմի իմաստ չկա, քանի որ Ադրբեջանը ինչ ցանկանում է, Հայաստանը տալիս է։ Մանրամասները՝ տեսանյութում։