Մենք հակված չենք անցնել առցանց ուսուցման․ Արցախի ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախում կորոնավիրուսով վարակված ուսուցիչիների եւ աշակերտների թիվն այս պահին այնքան էլ շատ չէ, որպեսզի որոշում կայացվի անցնելու հեռավար ուսուցման։ Ըստ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի՝ այս պահին կորոնավիրուսով վարակված է 4 ուսուցիչ եւ 6 աշակերտ։
«Բոլոր դեպքերում մենք հակված չենք անցնել առցանց ուսուցման»,- ասում է նախարարը՝ բացատրելով՝ Արցախում ինտերնետ կապը որակյալ չէ, նախորդ տարվա առցանց ուսուցման արդյունքներն էլ ոգեւորիչ չեն՝ ընդամենը 30 տոկոս առջադիմություն է գրանցվել։ Այս դեպքում խոսքը հանրակրթական հաստատությունների մասին է։ Համաճարակային իրավիճակի սրման պարագայում բուհերը կարող են որոշել՝ ինչպես շարունակել ուսումնական գործընթացը։
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների դպրոցներում աշխատում էին 1618 ուսուցիչ։ Նրանցից 200 ուսուցիչ այս պահին աշխատանք ունի Արցախում, ոմանք էլ աշխատանք են գտել Հայաստանում։ Ներկայումս Արցախում մի քանի ծրագիր է իրականացվում, եւ աշխատատեղեր կբացվեն ուսուցիչների համար։ Սակայն, ըստ նախարարի, Հայաստան տեղափոխված ուսուցիչներից շատերը չեն ցանկանում վերադառնալ։
Ըստ նախարարի՝ այս պահին Արցախում ուսումնական գործընթացից դուրս մնացած երկու աշակերտ կա։ Ուսումնասիրվում են պատճառները։
Մանրամասները՝ տեսանյութում