Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀՀ-ն տարածքներ նվաճելու մտադրություն չունի. վարչապետ (տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում 2022թ․-ի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև մեր երկրի պաշտպանության ռազմավարությանը՝ մասնավորապես նշելով, որ կառավարության ծրագրում ընդգծել են, որ Հայաստանը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար։

«Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի»,-նշեց վարչապետը՝ ավելացնելով, որ անվտանգության համակարգի զարգացման իմաստով կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանունակ կարողությունների արդիականացումը, այլև ՀՀ-ի շուրջ բարենպաստ, արտաքին միջավայրի ձևավորումը։

Ինչ վերաբերում է բյուջեին, վարչապետը նշեց, որ 2021թ․-ի պլանի համեմատ 2022թ․-ի պաշտպանական բյուջեն ավել է 11%-ով և կազմում է 345մլրդ դրամ։

«Անվտանգային նոր միջավայրում կարևորագույն առաջնահերթություն և խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթը ավելի ու ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով ՝ հեռանկարում ունենալով մեր սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը»,- նշեց վարչապետը։