Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Քաղաքականություն

Սուդանում անհայտ անձինք տնային կալանքի տակ են առել երկրի վարչապետին

Սուդանում վարչապետ Աբդուլլա Համդոկին տնային կալանքի են ենթարկել, կառավարության ևս 4 անդամների ձերբակալել են։ Այս մասին, ՌԻԱ-ի փոխանցմամբ, մասին հայտնում է  Al Hadath հեռուստաընկերությունը։

Ըստ աղբյուրի՝ վարչապետին տնային կալանքի ենթարկողները զինվորական հագուստով անհայտ անձիք են։ Իր հերթին Al-Jazeera -ն մանրամասնում է, որ ձերբակալվածները 4 նախարարներ են, Խարթում գավառի նահանգապետը և երկրի Անցումային ինքնավար խորհրդի անդամ։

Ձերբակալված նախարարներից մեկի դուստրը հայտնել է, որ իր հայրը ձերբակալվել է Միացյալ ջոկատների անդամների կողմից։

Հաղորդվում է, որ երկրում ցույցեր են, և բողոքի ակցիայի մասնակիցները Խարթումի մի քանի փողոցներ են փակել ու այրում են անվադողեր։