Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks woman
A A
Սպորտ

Էլիդա Քոչարյանը արծաթե մեդալ նվաճեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր անցկացվում են եզրափակիչ մարտերը։

 

Առաջինը ռինգ մտան աղջիկները: 60 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Էլիդա Քոչարյանը 0:5 հաշվով պարտվեց ռուսաստանցի Նադեժդա Գոլուբևային և ստիպված բավարարվեց արծաթե մեդալով:

 

Երեկոյան հերթին հանդես կգան տղաները: Եվրոպայի ոսկե մեդալի համար Հայաստանից կպայքար կմղեն 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը, 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը: