Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess erevan (1)
A A
Սպորտ

Արման Միքայելյանը շախմատի Yerevan Open-ի մրցաշարում գրավեց 3-րդ տեղը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց Yerevan Open շախմատային թվով 3-րդ մրցաշարը:

Կայացած 9 տուրից հետո միանգամից երեք շախմատիստ վաստակեցին 7,5-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող ճանաչվեց հնդիկ գրոսմայստեր Աբհիմանյու Պուրանիկը: Երկրորդ տեղը գրավեց ուկրաինացի Վիտալի Սիվուկը, իսկ երրորդ` մեր շախմատիստ Արման Միքայելյանը:

Արցախցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը 6,5 միավորով զբաղեցրեց 9-րդ տեղը: Հայաստանի չորս շախմատիստներ` Տիգրան Լ. Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Կարեն Մովսիսյանը և Լևոն Բաբուջյանը վաստակեցին 6-ական միավոր և բաժանեցին 11-23-րդ տեղերը: