Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan-17
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը դուրս մնաց Եվրոպայի առաջնությունից

Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի 2022թ առաջնության որակավորման 1-ին փուլում:

Բելառուսում կայացած ընտրական մրցաշարում մեր թիմը նախ 0:7 հաշվով պարտվեց Անգլիային, ապա 0:5 հաշվով տանուլ տվեց Սլովակիային, իսկ վերջին խաղում 0:2 հաշվով զիջեց տանտերերին:

Այդպիսով, Հայաստանի Մ-17 հավաքականը խմբում գրավեց վերջին` 4-րդ տեղը: Հաջորդ փուլ մտան Անգլիայի և Սլովակիայի հավաքականները, որոնք վաստակեցին համապատասխանաբար 7 և 5 միավոր: