Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պարտության մասին տեղեկություն ունեցող որոշ մարդկանց բերանները փակել են՝ ճնշելով (տեսանյութ)

«Ներկայացրել ենք 6-ից ավելի հաղորդում պետական դավաճանության վերաբերյալ» Արթուր Ղազինյան

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների՝ «Ճշմարտություն սերունդների համար» խորագրով այսօրվա քննարկման սկզբում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշեց, որ արձանագրել ենք պարտություն, բայց 273 կմ սահմանագծում մենք կարողացել ենք շփման գիծը պահպանել, իսկ այնտեղ, որտեղ հակառակորդի կողմից եղել է մխրճում, հրամանատարները իրենց հերթին կարողացել են պահպանել հայ ժողովրդի արժանապատվությունը։

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը նշեց, որ պարտության պատճառների մասին մեծ տեղեկատվություն կա, որին տիրապետում են մի քանի անձինք, որոնք ներկայացնում են իշխանությունը, և նրանք քողարկում են իրական տեղեկատվությունը։

Ըստ պատգամավորի՝ իշխանությունը կարողացել է ճնշումների ու ահաբեկումների միջոցով որոշ մարդկանց բերանները փակել, և այս իշխանության պայմաններում ճշմարտությունը իմանալու որևէ հնարավորություն իրենք չունեն։

«Հայաստան» խմբակցությունից Արթուր Ղազինյանը իր հերթին ասաց․ «Ներկայացրել ենք 6-ից ավելի հաղորդում պետական դավաճանության վերաբերյալ՝ մանրակարկիտ նկարագրված դավաճանության բոլոր դրվագներով, սակայն որևէ քրեական գործ չի հարուցվել»։

Քննարկմանը մասնակցում են նաև զոհված զինծառայողների հարազատներ և պատերազմի մասնակիցներ։ Մանրամասները ՝ տեսանյութում