Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՃՏՊ
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Երեւան- Գյումրի ճանապարհին «Գազելը» կողաշրջվել է. կան զոհեր եւ վիրավորներ (տեսանյութ)

Հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ըստ նախնական տվյալների կա 5 զոհ և 13 տուժած:

ԱԻՆ