Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գազի սակագնի հետ կապված մենք կոնսենսուս ունենք․ Մհեր Գրիգորյան (տեսանյութ)

Նախնական պայմանավորվածությունների համաձայն՝  ապաշրջափակման միջոցառումներն իրականացվելու է ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Թե արդյոք Թուրքիայի և Իրանի կարծիքը հաշվի առնվում է ապաշրջափակման հետ կապված խնդիրներում, Մհեր Գրիգորյանը  նշեց, որ եռակողմ հարթակի քննարկումներում այլ կողմի ներգրավման ձևաչափ և պայմանավորվածություն չկա։

«Ա1+»-ի լրագրողի հարցին որքանով է  հնարավոր է համարում տարածաշրջանում կիրառել 3+3 ձևաչափը, Մհեր Գրիգորյանը նշեց, որ դեռ վաղ է դրա մասին խոսել։

Փոխվարչապետը ևս մեկ անգամ նշեց, որ անկախ հայ-թուրքական տնտեսական հնարավոր համագործակցությունից՝ միջանցքային հարց չի քննարկվել և չի քննարկվում։

Մհեր Գրիգորյանը անդրադարձավ նաև գազի գնի շուրջ բանակցություններին, որ դրանք այս պահին ևս ընթանում են․ «Ըստ էության բուն սահմանին գազի գնի հետ կապված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող սակագնի հետ կապված մենք կոնսենսուս ունենք»։

Մանրամասները՝  տեսանյութում