Բացել լրահոսը Փակել լրահոսը
1065872
A A
Պաշտոնական

ՌԴ-ն դադարեցնում է Մոսկվայում ՆԱՏՕ-ի ռազմական առաքելության գործունեությունը (տեսանյութ)

Ռուսաստանը դադարեցնում է Մոսկվայում ՆԱՏՕ-ի կապի ռազմական առաքելության գործունեությունը և նոյեմբերի 1-ից հետ է կանչում իր աշխատակիցների հավատարմագրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

ՆԱՏՕ -ն ավելի վաղ հայտարարել էր, որ կրճատել են Ռուսաստանի Դաշնության համար հավատարմագրումների թիվը՝ հասցվելով 10 -ի:

Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել էր, որ ՆԱՏՕ-ն մնում է բաց Ռուսաստանի հետ իմաստալից երկխոսության համար և շարունակում է  հանդիպման կոչ անել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի շրջանակներում: