Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Հարյուր հազարով ականներ հենց Ադրբեջանի կողմից են տեղադրվել 1990-ականներին». Եղիշե Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում (տեսանյութ)

«Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Ադրբեջանը զոհ է»,- հակադարձելով ադրբեջանական կողմի պնդումներին՝ հայտարարեց ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ՀՀ-ի շահերը ներկայացնող Եղիշե Կիրակոսյանը: Հիշեցնենք՝ Հաագայում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ),  հոկտեմբերի 18-19-ին անցկացվում են Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ հակընդդեմ հայցի հետ կապված լսումներ: Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ մեղադրելով «Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի» խախտման մեջ:

Եղիշե Կիրակոսյանը դատարանին վստահեցրեց՝ Ադրբեջանը Հայաստանի բոլոր քայլերը հայելային ձևով կրկնում է. «Ադրբեջանի դիմումը կառուցված է կեղծ համարժեքության սկզբունքով, դա տակտիկական կերպով այնպես է գծագրված, որ տպավորություն ստեղծվի, թե հենց ինքը՝ Ադրբեջանն է զոհը»: Եղիշե Կիրակոսյանը թվարկեց, թե Հայաստանը, երբ հարց բարձրացրեց, որ Ադրբեջանը ատելության խոսք է տարածում, նույնը արեց Ադրբեջանը՝ պնդելով, թե Հայաստանն է դա անում, երբ Հայաստանը դիմում է մշակութային ժառանգության ոչնչացման խնդրով, նույնն անում է Ադրբեջանը, Հայաստանը դիմեց դատարանին, ուղիղ մեկ շաբաթ անց նույնն արեց Ադրբեջանը:

Եղիշե Կիրակոսյանը, չցանկանալով կենտրոնանալ և դատարանին ներկայացնել մանրամասներ, հավաստիացրեց՝ Ադրբեջանը Խոջալուի դեպքերի մասին է խոսում՝ խեղաթյուրելով իրականությունը ու հավելեց. «Արդյոք արժե՞, որ ես խոսեմ էթնիկ հայերի ցեղասպանության  մասին Գանձակում, Մարաղայում, Սումգայիթում: Ոչ, ես դա չեմ անի: Հիմա դրա ժամանակը չէ: Ես չեմ էլ պատկերացնում՝  ինչքանով դա դատարանի համար արդյունավետ կլինի»:


Առավոտ