Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկայի» տղամարդիկ առաջատարների շարքում են

Սպորտ
c1620ec8e2b4f3e027a47686a45c8ef3

Պլովդիվում շարունակվող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության 4-րդ տուրում Երեւանի «Միկա» ակումբի տղամարդկանց թիմը 5:1 հաշվով ջախջախեց առաջատարներից մեկին` բոսնիական «Բիհացին»:

Հաղթանակով ավարտեցին իրենց պարտիաները Լեւոն Արոնյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը եւ Արման Փաշիկյանը: Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը բավարարվեցին ոչ-ոքի արդյունքով: Այս հաղթանակից հետո «Միկան» վաստակեց 8 միավոր եւ լրացուցիչ ցուցանիշներով գլխավորում է աղյուսակը:

«Միկայի» կանանց թիմը երրորդ հաղթանակը տոնեց առաջնությունում` 3:1 հաշվով պարտության մատնելով Սերբիայի ԲԱՍ-ին: Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Հարիկա Դրոնավալին հաղթեցին իրենց մրցակիցներին:

Մեր թիմը վաստակեց 6 միավոր եւ ընդհուպ մոտեցավ առաջատարներին` վրացական «Սամայաին» եւ ռուսական ԱՎՍ-ին, որոնք ոչ-ոքի խաղացին այս տուրում: Վաղը մեր շախմատիստուհիները կհանդիպեն հենց ԱՎՍ-ի հետ: