Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատվեց

Սպորտ
edae9e757500a7c4b0ce289b673147c7

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության մասնակից Երեւանի «Կիլիկիայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Բաբկեն Մելիքյանը: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նա այդ պաշտոնում կփոխարինի հանրապետության վաստակավոր մարզիչ Սամվել Դարբինյանին, ով իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

Բաբկեն Մելիքյանն այսօր ներկայացվել է ֆուտբոլիստներին եւ արդեն առաջին մարզումն է անցկացրել: Նշենք, որ մինչ այդ գլխավոր մարզիչներ էին փոխել նաեւ «Միկան», «Իմպուլսը» եւ «Գանձասարը»: