A
A
Եվրոպական ֆուտբոլն ընդդեմ սովի
Եվրոպական առաջատար երկրների ֆուտբոլի ազգային առաջնությունների առաջիկա հանդիպումներին ֆուտբոլիստները խաղադաշտ կմտնեն հատուկ մարզաշապիկներով` «Ֆուտբոլը ընդդեմ սովի» կարգախոսով
Այս ակցիան համատեղ կկազմակերպեն Եվրոպայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգաների միությունը եւ ՄԱԿ-ի մթերային եւ գյուղատնտեսական բաժինը:
Ռուսաստանում ակցիայի ներկայացուցիչ է նշանակվել այդ երկրի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւը: «Սա մեծ պատիվ է մեր համար, քանի որ ակցիան բարի նպատակներ է հետապնդում: Բոլորս գիտենք, որ ֆուտբոլը ձգողական մեծ ուժ ունի եւ միլիոնավոր մարդկանց է միավորում իր շուրջը», - ասել է նախկին ֆուտբոլիստը:
Հայաստանի առաջնության մասնակից թիմերը չեն մասնակցի այդ ակցիային, քանի որ մենք դեռեւս չունենք ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգա: