Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթեց Եվրոպայի չեմպիոնին

Սպորտ
693f7369801b39c9dad2c4d5e8daf69e

Հայաստանի պատանի թենիսիստուհի Դիանա Խոջագորյանը բավականին հաջող հանդես եկավ սեղանի թենիսի մինչեւ 12 տարեկան աղջիկների TOP-16 մրցաշարում, որն անցկացվեց Բրյուսելում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Նշենք, որ մեր թենիսիտուհին նման իրավունք նվաճել էր Ֆրանսիայում կայացած Եվրոպայի պատանիների առաջնությունում, որտեղ նա զբաղեցրել էր 9-րդ տեղը:

Մրցաշարի մասնակիցները սկզբում բաժանվեցին երկու ենթախմբի եւ շրջանաձեւ մրցակարգով պայքարեցին եզրափակիչ փուլի չորս ուղեգրերի համար: Դիանա Խոջագորյանը ընդհանուր առմամբ լավ հանդես եկավ եւ զբաղեցրեց 5-րդ տեղը: Նա վճռորոշ խաղում հաղթեց Եվրոպայի այդ տարիքային խմբի չեմպիոնուհուն:

Հավելենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ փոքր ռակետի մեր ներկայացուցիչը առաջին անգամ նման բարձր տեղ զբաղեցրեց միջազգային խոշոր մրցաշարում: