Բացել լրահոսը Փակել լրահոսը
զինվոր
A A
Հասարակություն

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխ գյուղի ուղղությամբ․ այրվել է բնակիչներից մեկի անասնագոմը․ ՀՀ ՊՆ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխ գյուղի, և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը։Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
 
ՀՀ ԶՈւ անձնակազմի և քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։
 
Իսկ ԱԻՆ-ը հայտնել է, որ ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 8000 հակ անասնակեր։