Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-o7KTcW8sIs
A A
Հասարակություն

Վասակ Դարբինյանը և Վարուժան Օլքինյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Վասակ Դարբինյանին և Վարուժան Օլքինյանին Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ ասով՝ Վարուժան Օլքինյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով»,– ասվում է վարչապետի որոշման մեջ։

«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ Վասակ Դարբինյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով»,– ասվում է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։