Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան ցավակցական
A A
Քաղաքականություն

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի նորանշանակ կանցլերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի դաշնային կանցլեր Ալեքսանդր Շալենբերգին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

Ուղերձում նշված է.

 

«Ձերդ գերազանցություն,

 

Ընդունեք խնդրեմ իմ ամենաջերմ շնորհավորանքները Ավստրիայի Հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ:

 

Հայաստանը բարձր է գնահատում Ավստրիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումն ու խորացումը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով էլ ավելի կբարձրացնենք փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի և Ավստրիայի միջև և կխորացնենք մեր բազմակողմ համագործակցությունը, որը լավագույնս կնպաստի ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը:

 

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություններ Ձեր կարևոր առաքելության իրականացման գործում»: