Հայաստանի հավաքականը 60-րդն է
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական փուլում տարած երկու անընդմեջ հաղթանակներից հետո միանգամից 45 տեղով բարձարցավ ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում եւ այժմ ընթանում է 60-րդ հորիզոնականում:
Սակայն Հայաստանի ընտրանին առաջինը չէ այդ ցուցանիշով: Անցած ամսվա ընթացքում ամենամեծ առաջընթաց արձանագրել է Նիգերի ընտրանին, որը 154-րդ տեղից բարձրացել է 100-րդ հորիզոնական:
Մեր հավաքականի մրցակիցներից Ռուսաստանի ընտրանին բարձրացել է 15 աստիճանով եւ այժմ 10-րդն է, Իռլանդիան ու Մակեդոնիան մեկական աստիճանով (32-րդ եւ 70-րդ տեղեր): Հայաստանի ընտրանուց կրած պարտությունից հետո Սլովակիան զիջել է դիրքերը 4 տեղով (20-րդ), իսկ խմբի ետնապահ Անդորան մնացել է նույն 202-րդ հորիզոնականում:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջին տասնյակը.
Հավաքականներ Միավոր
1. Իսպանիա 1881
2. Հոլանդիա 1683
3. Բրազիլիա 1493
4. Գերմանիա 1481
5. Արգենտինա 1320
6. Անգլիա 1205
7. Ուրուգվայ 1167
8. Պորտուգալիա 1123
9. Խորվաթիա 1086
10. Ռուսաստան 1061