Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Առաջնահերթ խնդիրը Հայաստանին հաղթելն է»

Սպորտ
af61abd747cffef5f1e10137423e6b62

Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կերժակովը, գնահատելով թիմի հնարավորությունները Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարում, հայտարարել է, որ իրենց առաջնահերթ խնդիրը Հայաստանի թիմին հաղթելն է:

«Մեզ կարող է խանգարել միայն չպլանավորված միավորների կորուստը: Նախ հարկավոր է հաղթել գալիք տարվա Հայաստանի հավաքականի հետ խաղում: Հետո մենք հյուրընկալելու ենք նույն Հայաստանին, Մակեդոնիային եւ Անդորային, որոնք իրենց վարկանիշով զիջում են մեզ»,-ասել է նա:

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվողի կարծիքով`Եվրո-2012-ի եզրափակիչ փուլի ուղեգրերի հարցը կվճռվի ընտրական վերջին երկու խաղերում, երբ Ռուսաստանի հավաքականը կմրցի Իռլանդիայի եւ Սլովակիայի ընտրանիների հետ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության Հայաստան - Ռուսաստան ընտրական խաղը տեղի կունենա 2011 թվականի մարտի 26-ին, Երեւանում: