Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տղամարդիկ հաղթեցին, կանայք` հակառակը

Սպորտ
f9d3f7c79d76e14c7e4d26789ebbc602

Երեւանի «Միկա» շախմատի տղամարդկանց թիմը շարունակում է վստահ ելույթները Եվրոպայի ակումբային առաջնությունում:

Երրորդ տուրում մեր շախմատիստները նվազագույն 3,5:2,5 հաշվով առավելության հասան Ռուսաստանի «Սանկ Պետերբուրգի» նկատմամբ: Կայացած 6 պարտիաներից հինգում գրանցվեց ոչ-ոքի արդյունք, եւ միայն Լեւոն Արոնյանը արդյունավետ խաղ ցուցադրեց` առաջին խաղատախտակին հաղթելով Վասիլի Իվանչուկին:

Երեք տուրից հետո «Միկան» վաստակել է 6 միավոր եւ եւս 4 թիմերի հետ գլխավորում է աղյուսակը: Այսօր մեր թիմը կհանդիպի առաջատարներից մեկի` բոսնիական «Բիհացի» հետ:

«Միկայի» կանանց թիմը առաջին պարտությունը կրեց առաջնությունում` 1,5:2,5 հաշվով զիջելով վրացական «Սամայա» թիմին:

Այս անգամ իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան մեր ուժեղագույն շախմատիստուհիները` Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, որոնք պարտվեցին համապատասխանաբար Մայա Չիբուրդանիձեին եւ Նինո Խուրցիձեին: Լիլիթ Գալոյանը հաղթանակ տարավ, իսկ Հարիկա Դրոնավալին ոչ-ոքի խաղաց:

Երեք տուրից հետո մեր թիմը զբաղեցնում է 4-րդ տեղը: Այսօր «Միկայի» շախմատիստուհիները կմրցեն Սերբիայի ԲԱՍ-ի հետ, որը գտնվում է 5-րդ հորիզոնականում: