Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 13.10.
A A
Սպորտ

Հայաստանը կընդունի բռնցքամարտի Եվրոպայի 2022թ մեծահասակների առաջնությունը

2022 թվականի բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը տեղի կունենա Հայաստանում։ Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն ու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։

«Մենք արդեն ստացել ենք պաշտոնական գրությունը, իսկ ՀՀ Կառավարությունը հանձն է առել ամբողջովին աջակցել մրցման անցկացմանը»,- ասեց Կարեն Գիլոյանը։

«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան սկզբում նպատակ ուներ անցկացնել Եվրոպայի տարիքային առաջնություններից մեկը, սակայն Կարեն Գիլոյանի առաջարկով մենք բռնցքամարտի եվրոպական ֆեդերացիային դիմեցինք մեծահասակների առաջնությունը մեր մոտ անցկացնելու համար։ Առաջնությունն անցկացնելու հայտ էին ներկայացրել նաև Ռուսաստանը, Իսպանիան և Թուրքիան։ Վերջինս ետ վերցրեց իր հայտը, իսկ Եվրոպական ֆեդերացիայի գործկոմի 9 անդամներից 7 քվեարկեց Հայաստանի օգտին», - պարզաբանեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։

Առաջնությունն տեղի կունենա 2022թ մայիսի 21-30-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մայիսի 28-ին հանգստյան օր կլինի, իսկ 29-ին և 30-ին կկայանան կիսաեզրափակիչ և եզրափակիչ մարտերը։ Առաջնությանը սպասվում է մոտ 44 երկրների 250 բռնցքամարտիկ։