Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sa0b6 13.10.
A A
Սպորտ

Հայաստանի սամբիստները մեկնեցին Հունաստան

Հայաստանի պատանի և երիտասարդ սամբիստներն այսօր մեկնել են Հունաստանի Սալոնիկ քաղաք, որտեղ հոկտեմբերի 15-17-ը կկայանա սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մեր թիմի կազմում ընդգրկված է 11 մարզիկ, ինչպես նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, մրցավար Ազատ Անդրյանը:

Հոկտեմբերի 15-ին մրցելույթները կսկսեն պատանիներից Արամ Խաչիկյանը (53 կգ քաշային կարգ), Աշիկ Անդրեյանը (58 կգ), Մեսրոպ Նիկոյանը (64 կգ), երիտասարդներից՝ Դավիթ Հարությունյանը (+98 կգ): Հոկտեմբերի 16-ին մրցագորգ կմտնեն պատանիներից Վիլիկ Սահակյանը (71 կգ), երիտասարդներից՝ Դավիթ Հովսեփյանը (58կգ) և Արամ Աղաջանյանը (64 կգ):

Հոկտեմբերի 17-ին մեդալների համար կպայքարեն պատանի Գրիգոր Բեկնազարյանը (98 կգ) և երիտասարդներ Նարեկ Ամիրյանը (71 կգ), Մամիկոն Ավետիսյանը (79 կգ), Գոռ Հարությունյանը (88 կգ):