Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Նովա հովազը վերադարձել է Արարատի մարզ՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան (տեսանյութ)

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը տեղեկացնում է, որ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) 10-ամյակին նվիրված միջոցառմանն ընդառաջ ևս մեկ կարևոր ու խորհրդանշական իրադարձություն է տեղի ունեցել։

2021թ․-ի սեպտեմբեր ամսին, CWR տարածքում տեղադրված թակարդ տեսախցիկները ֆիքսել են Նովա անունով հովազին, որն արդեն մեկ տարի է մշտադիտարկվում է CWR տարածքներում։

Այն, որ նոր հովազը նկատվում է նույն տարածքում վկայում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստանի ապահով և կերով հարուստ տարածք լինելու մասին գիշատիչ հովազի համար և վերջինս մշտական բնակություն է հաստատել CWR-ում։ Սա մեծ ձեռքբերում է Հայաստանի բնաշխարհի և կենդանական աշխարհի պահպանման գործում։