Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Մինչև պատերազմը՝ պոետիկ, դրանից հետո՝ քաղաքական․ Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը ներկայացվում է «Օսկարի»

Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe/ Should The Wind Drop) ֆիլմը կներկայացվի «Օսկարի»:  Ինչպես հայտնի է՝ ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի ունեցել 2021 թվականի մարտի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ սեպտեմբերի 27-ին Հայկական ազգային կինոակադեմիայում տեղի ունեցած նիստում ֆիլմը փակ քվեարկությամբ ընտրվել է «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու համար:

Ֆիլմի ստեղծման մասին «Ա1+»-ը զրուցել է ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ Նորա Մարտիրոսյանի հետ:

-Ինչո՞ւ «Երբ քամին հանդարտվի» անվանվեց։

-Ֆիլմը սկզբում վերնագրել էի «Տերիտորիա», ապա «Սև այգի կապույտ երկինք», բայց երբ արդեն ֆիլմի հետարտադրական ընթացքում էինք՝  ֆիլմը մոնտաժվում էր, միանգամից որոշեցի վերնագիրը փոխել: Հաշվի առնելով, որ Արցախը գտնվում է կախված վիճակում, ինձ մոտ ցանկություն առաջացավ որպեսզի վերնագրում անպայաման հնչի «Երբ» կամ «Երբ որ»  բառերը: Այդպես էլ առաջացավ ֆիլմի անվանումը:

-Ո՞րն է ֆիլմի հիմնական սյուժեն, ինչպե՞ս ընտրեցիք թեման:

-Պետք է ասեմ, որ ֆիլմի սյուժեն ընտրվել է իմ՝ Արցախ այցելության ընթացքում։ Երբ ես 2009 այցելեցի Արցախ, ու տեսնելով այնտեղի կյանքը, որը ունի կառավարման համակարգեր, դպրոցներ, բայց ինքը քարտեզի վրա չի ընկալվում որպես պետություն, կարծես՝ այդ թեման ինք էր գոռում իր մասին, որպեսզի մարդկությունը խոսի Արցախի գոյության մասին: Եվ ես՝ որպես ռեժիսոր, մտածեցի, որ լավագույն միջոցը այն մարդկանց հասցնելու, դա գեղարվետսական ֆիլմն է:

-Ի՞նձ ուղերձ եք դրել ֆիլմի հիմքում:

-Ֆիլմի հիմնական մեսիջը այն է, որ որքան էլ մարդիկ չտեսնելու, չլսելու և չիմանալու տան, Արցախը կա, մարդիկ այնտեղ ապրում են, արարում են, ստեղծում են, որքան էլ մենք դա անտեսենք: Եվ այս ամենի հետ մարդկությանը ստիպել հաշվի նստել: Այդ մարդիկ, որոնց ներկայացրել եմ իմ ֆիլմում, կան, կան այդ բոլոր ճանապարները, դպրոցները, մարդկանց նիստուկացը, այդ բոլորը իրական են: Հերոսները, ապրելով Արցախում, ունեն հույս, որ մի օր իրենց երկիրը կճանաչվի:  Ամենակարևորը այստեղ նաև այն է, որ նրանք խոսում են հայերեն:

- Որտե՞ղ են տեղի ունեցել նկարահանումները:

-Նկարահնումները ամբողջությամբ տեղի են ունեցել Արցախում:

- Ինչ դերասանական խումբ է ներկայանում ֆիլմում:

-Ֆիլմի գխավոր դերակատարը Գրեգոար Քոլին է՝ ֆրանսիացի հայտնի ու սիրված դերասան: Սակայն Հայաստանից նույնպես ընտրեցի մի քանի արտիստների, որոնք ըստ իս՝ հրաշալի ներկայացրին իրենց կերպարները, թեև երբ 2018 եկա Հայաստան, և քասթինգ կազմակերպվեց, կասկածում էի, թե կկարողանամ գտնել իմ ուզած պերսոնաժներին։ Ի զարմանս ինձ, սակայն, հանդիպեցի փայլուն արտիստների և ֆիլմում ներգրավվեցի Նարինե Գրիգորյանին, Արման Նավասարդյանին, Դավիթ Հակոբյանին ու Վարդան Պետրոսյանին:

Ի դեպ`  ֆիլմի ցուցադրությունից հետո բոլորն ինձ հարցնում էին, թե որտեղից եմ գտել այդպիսի հրաշալի ֆրանսիացի դերասան: Դավիթ Հակոբյանի կերպարը խոսում էր ֆրանսերենով և նա փայլուն հաղթահարեց դա: Պետք է ասեմ, որ ֆիլմում պերսոնաժները խոսում են ոչ միայն հայրեն, այլ նաև ֆրանսերեն և անգլերեն:

-Կա որեւ հատված, որ այս պահին մտածում եք՝ այլ կերպ կարել էր անել:
-Ոչ, ոչինիչ  չէի փոխի: Ֆիլմը պատվում է այնպես, ինչպես ես հասկացել և զգացել եմ: Ֆիլմը նկարվեց 2018 թականի և արտահայտում է այդ տարիների ճշմարտությունը: Եվ եթե այսօր քաղաքական վիճակը փոխվել է, այն ճշմարտությունը, որը կա ֆիլմում, չի փոխվել, մենք չենք կարող դա մոռանալ: Դա անփոփոխ է:

-Ինչպիսի՞ն էր հանդիսատեսի արձագանքը:

-Երբ 11 տարի պայքարում ես և աշխատում ես մի ֆիլմի վրա, սպասումներ՝ որպես այդպիսիք, այդքան էլ չեն լինում: Կասեմ միայն, որ երբ ֆիլմը ներկայացվում է մի երկում ինչպիսին Ֆրանսիան է, որտեղ ամեն բան դեմոկրատիկ բնույթ է կրում, և երբ մարդիկ կարող են վճարել ու գնալ դիտելու ֆիլմը, ապա այդ թվերին նայելով կարող եմ հասկանալ, որ մարդիկ հավանել են քո ֆիլմը: Չեմ կարող չնշել, որ ֆիլմը իսկապես մեծ հաջողություններ ունեցավ, ինչպիսին ես չէի էլ սպասում:

Մինչև պատերազմը և պատերազմից հետո ֆիլմի ընկալումն ու հասկացությունը փոխվեց: Եթե մինչև պատերազմը ինձ թվում էր, որ ես պոետիկ մի ֆիլմ եմ նկարում, ապա պատերազմից հետո պարզվեց, որ այն քաղաքակական ֆիլմ է: Կինոթատրոններում մարդաշատությունը աննկարագրելի էր:

 -Ձեր խոսքը կուղղեք երիտասարդ ռեժիսորներին:

-Դժվար  է, անշուշտ, խորհուրդներ տալ, սակայն միակ բանը, որ կուզենայի ուղղել երիտասարդ ռեժիսորներին այն է, որպեսզի նրանք ունենան մեծ կամք, կամաքի մեժ ուժ: Ստեղծագործելու ճանապարհին դժվարությունները և խոչընդոտները շատ-շատ են, բայց միշտ պետք է հենվել այն սկզբնակետի, նախնական ցանկության վրա, որը մղելու է քեզ` իբրև ռեժիսոր, ստեղծելու տվյալ ֆիլմը: 

Հիշեցնենք, որ  2020-ին Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնի պաշտոնական ծրագրում ֆիլմը ընտրվեց «Առաջին լիամետրաժ ֆիլմ» (The First Features) անվանակարգում: