Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արթուր Ղազինյանը 7-րդ անգամ չընտրվեց (տեսանյութ)

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը անցավ առանց ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների։ Սեյրան Օհանյանը ներկա չէր։ «Ըստ կանոնակարգ օրենքի պետք է պարոն Օհանյանը գար և ներկայացներ իր կողմից ներկայացված թեկնածուին, պարոն Օհանյանը բացակայում է, գուցե դա կապված է, կարծեմ երեկ հայտարարեցին, նոր քրեական գործի հետ, ես տեղեկություն չունեմ»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն էր, որի համար «Հայաստան» դաշինքը 7-րդ անգամ առաջադրել էր  Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ 

Ինչպես  նախօրդ քվեարկությունների ժամանակ՝  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բոլոր ներկայացուցիչները դեմ քվեարկեցին և Արթուր Ղազինյանը 7-րդ անգամ չընտրվեց։

Նիստի վերջում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին, որի ժամանակ կքննարկեն օրակարգային մի շարք կարևոր հարցեր։