A
A
Անհաջող մեկնարկ
Հայաստանի մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը անհաջող մեկնարկեց Եվրոպայի 2011 թվականի առաջնության որակավորման 1-ին փուլի մրցաշարում:
Այսօր մեր պատանի ֆուտբոլիստները ընտրական 11-րդ խմբի առաջին խաղում 0;3 հաշվով պարտվեցին Իսրայելի իրենց հասակակիցներին: Ուշագրավն այն է, որ հանդիպման արդեն 5-րդ րոպեին մեր թիմը զիջում էր երկու գոլի տարբերությամբ` 0:2:
Հաջորդ խաղը Հայաստանի պատանեկան հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 21-ին: Մեր թիմը կմրցի Եվրոպայի այս տարվա փոխչեմպիոն Իսպանիայի ընտրանու հետ: