Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հռչակագրի կետերը ներկայացրել ենք, բայց առայժմ չեմ կարող բարձրաձայնել․ Եղիազար Վարդանյան (տեսանյութ)

««Պատմամշակութային ժառանգության պահպանությունը՝ որպես պետությունների միջև արդյունավետ երկխոսության միջոց» միջազգային գիտաժողովին մասնակցում են հայտնի գիտնականներ և ոլորտային մասնագետներ՝ Ռուսաստանից, Բելգիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից։ Եվ որպես գիտաժողովի ամփոփում կլինի հռչակագրի ստորագրումը, որի ոչ բոլոր կետերի մասին առայժմ կարող եմ բարձրաձայնել»,- շեշտեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր  Եղիազար Վարդանյանը։ Ի դեպ, գիտաժողովի կազմակերպիչներից մեկը հենց ինքը՝ Վարդանյանն է։

Նրա խոսքով, բոլոր մասնակիցները, որոնք կստորագրեն հռչակագիրը, իրենց ձայնը կբարձրաձայնեն աշխարհի ցանկացած կետում՝ մշակութային ժառանգության որևէ հուշարձանի հանդեպ ոտնձգություն իրականացվելու դեպքում։

Նաև համաձայնագիր կստորագրեն հուշարձանների համատեղ ուսումնասիրությունների և վերականգնողական աշխատանքների վերաբերյալ՝ ասաց ռեկտորը։

Մանրամասները՝ տեսանյութում։