Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներն արժանացան կիսասարգավակության աստիճանի

Հոկտեմբերի 9-ին՝ Սուրբ Թարգմանիչների տոնին, Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 16 և Զ լսարանի 25 սաներ ձեռամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի ստացան կիսասարկավագության աստիճան:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում ճեմարանի Զ լսարանի 25 սաներ, ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կարժանանան սարկավագական ձեռնադրության: