ՄՈԲ չի եղել՝ Հադրութի վայենկոմատը ՄՈԲ-ը ձևական է արել․ հադրութցի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախից տեղահանված մի խումբ հադրութցիներ ՀՀ Կառավարության շենքի մոտ այսօր բողոքում էին հատկապես Արցախի կառավարությունից, որ իրենցից ձեռք են քաշել ու աջակցություն չեն ցուցաբերում՝ զբաղվում են միայն այն քաղաքացիների հարցերով, ովքեր վերադառնում են Արցախ։
Նրանցից մեկը, ով անցյալ տարի մասնակցել է պատերազմին, մի քանի մանրամասներ պատմեց 44-օրյա պատերազմից․ «Պատերազմի ժամանակ ոչ մեկն էլ (նկատի ունի ղեկավարությանը/խմբ․) առաջնագիծ չի եկել։ Արայիկ Հարությունյանն էլ ա եկել ամսի 10-ին Թութակ կոչված տարածքը, վերևից Հադրութին նայել, հետ ա գնացել, ինտերնետում էլ քցել, որ «տեսեք, տեսեք՝ առաջնագիծ եմ գնացել»։ Առաջնագծում ես եմ եղել ու խաղաղապահի տղաները։ Ուզում եք՝ վկաներով ապացուցեմ, որ չեն եղել Հադրությում»։
Հադրութցին նաև պատմեց, թե թշնամին ինչպես է մտել Հադրութ․ «Ջաբրայիլում ճեղքում ա եղել, մինչև Հադրութ հասնելը դեմը առնող չի եղել։ Խուռուհաթ կոչվող տարածքում դեմը առել են, զոհեր ենք տվել, չենք դիմացել, հաջորդ օրը՝ ամսի 10-ի առավոտը մտել են Հադրութ, մեզ էլ խաբել, ասել են, որ 45 հատ դիվերսոին խումբ ա, պարզվել ա, որ 450-500 թուրք կա մտած։ Անտեղի զոհեր ենք ունեցել։ Իսկ Հադրութի վայենկոմատը ՄՈԲ-ը ձևական ա արել, ՄՈԲ չի եղել՝ գյուղապետերին զանգում էին, ասում՝ մարդ հավաքեք։ Էդ ժամանակ էլ ով կարացել ա, փախել ա, ով մի քիչ հայրենիքը շատ ա սիրել, իջել են պոստեր՝ զոհվողը զոհվել ա , տանջվողը տանջվել»։ Մանրամասները տեսանյութում։