Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի 9 շախմատիստ Ծաղկաձորի մրցաշարի առաջատարների թվում են

Ծաղակաձորում մեկնարկած «Չեսմուդ» շախմատի միջազգային բաց մրցաշարի առաջին երկու տուրից հետո 100 տոկոսանոց արդյունք ցույց տվել 17 շախմատիստ: Նրանցից ինը ներկայացնում են Հայաստանը, որոնք արդեն երկուական հաղթանակ են տարել: Լրացուցիչ գործակիցներով աղյուսակը գլխավորում են Մանուէլ Պետրոսյանն ու Արամ Հակոբյանը:

Ավաղ, 2-րդ տուրում առաջին կես միավորը կորցրին մեր գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Էմին Օհանյանը:

Այսօր կկայանան 3-րդ տուրի պարտիաները: Մեր շախմատիստները հիմնականում կհանդիպեն հնդիկ գրոսմայստերների հետ, որոնք նույնպես շատ վստահ են սկսել մրցաշարը: Գրոսմայստեր Արտաշես Մինասյանը կխաղա Ս.Լ. Նարայանանի, Մամիկոն Ղարիբյանը` Պրագնաբադհանի, Սամվել Տեր-Սահակյանը` Միտրաբհայի հետ: Մանուէլ Պետրոսյանը կհանդիպի միջազգային վարպետ Արթուր Դավթյանի, իսկ Արամ Հակոբյանը` Բելառուսը ներկայացնող Սերգեյ Կասպարովի հետ:   

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 11 երկրների ավելի քան 200 շախմատիսներ, այդ թվում 25 գրոսմայստեր և 40 միջազգային ու ՖԻԴԵ-ի վարպետ: