Բացել լրահոսը Փակել լրահոսը
1595846485_0_0_3176_2047_1440x900_80_1_1_e20c66f0debdd716ed80321a37bbb0b4.jpg
A A
Պաշտոնական

«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը

Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը (AZAL) սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ավիաընկերությանը։
 
««Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթն իրականացնելիս հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։ Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը, ինչը համապատասխանում է բոլոր սահմանամերձ երկրների շահերին», - ասված Է ընկերության հայտարարության մեջ, որը տարածվել է այսօր: