Բացել լրահոսը Փակել լրահոսը
243978002_238378751642822_4921476367335374828_n
A A
Հասարակություն

Իրանը փակել է իր օդային տարածքը Ադրբեջանի՝ ռազմական բնույթի թռիչքների համար

Իրանից պաշտոնական ուղիներով Ադրբեջանին տեղեկացրել են, որ ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքներն Իրանի օդային տարածքով արգելված են։Այս մասին հայտնում է Ադրբեջանական իշխանամետ APA լրատվական գործակալությունը։

Նշվում է նաև, որ «Ադրբեջանն այս երթուղին շատ քիչ էր օգտագործում, դա չի խանգարելու Նախիջևանի զորամասերի մատակարարումների իրականացմանը»։

Նշենք, որ այսօր Ադրբեջանում փակել են Բաքվում Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցչի գրասենյակը․ Ադրբեջանում նշում են, որ «պատճառը համավարակն է»։