Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2021-10-04_14-02-13
A A
Պաշտոնական

Աղավնոյի Սբ․ Նահատակաց եկեղեցում երեկ 60 մարդ է մկրտվել

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմից տեղեկացնում են, որ երեկ՝ հոկտեմբերի 3-ին, նախաձեռնությամբ Աղավնո համայնքի ղեկավար, Հայ Առաքելական Եկեղեցու նվիրյալ զավակ Անդրանիկ Չաուշյանի,  ձեռամբ և գլխավորությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և մասնակցությամբ Արցախի թեմի արժանապատիվ քահանաների և բարեշնորհ սարգավակների  Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի Նահատակաց Սուրբ Եկեղեցում տեղի է ունեցել մկրտության արարողություն:

Համայնքի 60 անդամ՝ ծեր ու երեխա, այր ու կին, կոչվեցին լինելու Քրիստոսի ժառանգակիցներ և Հայ եկեղեցու զավակներ՝ կնքահայրությամբ համայնքի ղեկավար Անդրանիկ Չաուշյանի և մի շարք այլ անձանց:

Հավարտ արարողության բոլոր ներկաները հրավիրվեցին հյուրասիրության համայնքի դպրոցի դահլիճում: Մկրտությունը վերաբնակեցում է կամ հարություն է մեկ կյանքից դեպի մեկ այլ կյանք՝ մեղքի կյանքից դեպի հոգևոր կյանքը:

Սբ. Մկրտությունը մասնավորապես և քրիստոնեությունն առհասարակ, մեզ ապրելու և արարելու ուժ և զորություն են տալիս:  Այս ոգով և գիտակցումով մկրտվողները  դարձան որդեգիրը Երկնավոր Հոր, եղան ժառանգակիցը Քրիստոսի և Տաճար Սուրբ Հոգու: