Բացել լրահոսը Փակել լրահոսը
autumn sun
A A
Պաշտոնական

Հոկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և եղանակային կանխատեսումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է հոկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և եղանակային կանխատեսումը․
 
Հոկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը: Զգալիորեն պակասում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը:
Աշնան առաջին նշանները հանդիսանում են հողի մակերևույթին դիտվող ցրտահարությունները: Ցրտահարություններ հողի մակերևույթին տարածքի մեծ մասում հնարավոր են արդեն ամսվա սկզբին, իսկ օդում` ամսվա վերջին: Հատկապես վտանգավոր են վաղ ցրտահարությունները տաք շրջանների համար, որտեղ ջերմաստիճանային ֆոնը դեռևս բարձր է:
Արարատյան դաշտում աշնանային ամենավաղ ցրտահարությունները դիտվել են հոկտեմբերի 1-ին և 2-ին, սակայն դրանց հավանականությունը շատ փոքր է:
Հոկտեմբերին ավելանում է տեղումների քանակը, այն հանդիսանում է տարեկան երկրորդ առավելագույնը մայիսից հետո:
Հոկտեմբերին ավելանում է նաև ամպամած օրերի թիվը, որը հատկապես շատ է Գորիսում, բայց պարզ օրերի թիվը դեռևս գերակշռում է:
Մի փոքր ավելանում է մառախուղների հաճախականությունը, հատկապես Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերին:
? Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +12...+13°C:
? Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +12...+14°C:
? Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ +6...+8°C:
? Լոռու մարզում՝ +8...+10°C, Տավուշի մարզում՝ +9...+12°C:
? Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է +12...+14°C, լեռնային շրջաններում` +6...+8°C:
? Սյունիքի հովտային շրջաններում +13...+15°C, նախալեռնային շրջաններում` +8...+10°C: