Բացել լրահոսը Փակել լրահոսը
59395564_403
A A
Հասարակություն

Մուհամեդ Մարգարեի ծաղրանկարի հեղինակը զոհվել է ՃՏՊ-ից

Շվեդ նկարիչ Լարս Վիլկսը, ով 2007-ին նկարել էր Մուհամեդ մարգարեի գլխով շան ծաղրանկարը ու դրանից հետո ապրում էր ոստիկանության հսկողության տակ, զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարից։

Նշենք, որ նրա հանդեպ «որս էր հայտարարաված» հայտնի «Ալ Քաիդա»-ի զինյալների կողմից․ նրա տունը փորձել են հրկիզել, նրա գլխի համար պարգև էր խոստացված։

Շվեդական TT լրատվական գործակալության հաղորդմամբ, մեքենան, որում գտնվում էր 75-ամյա Լարսը ու նրան պահպանող 2 ոստիկանները, բախվել է բեռնատարի։ Dagens Nyheter-ի տեղեկացմամբ՝  նկարիչը պատահարի հետևանքով մահացել է։