Բացել լրահոսը Փակել լրահոսը
6162b264-2072-4626-bb5f-b7dd5010fa38_w1023_r1_s
A A
Պաշտոնական

ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը ևս ձերբակալվել է․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ս.Գ-ն:

Նույն օրը վերջինս նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է նաև, որ քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ հանցավոր մեխանիզմում ներգրավված այլ պաշտոնատար անձանց գործողություններն անհատականացնելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:

ԱԱԾ մամուլի կենտրոն

Հիշեցնենք, որ Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը սեպտեմբերի 29-ին հրավիրել էր Ազգային անվտանգության ծառայություն։