Բացել լրահոսը Փակել լրահոսը
կրծքով կերակրել
A A
Պաշտոնական

Կրծքով կերակրումը հակացուցում չէ COVID-19-ի դեմ պավաստումների համար

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների՝ կրծքով կերակրումը հակացուցում չէ COVID-19-ի դեմ պավաստումների համար:

Ինչպես հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը՝ ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս պատվաստումից հետո դադարեցնել կրծքով կերակրումը, քանի որ կրծքով կերակրելն օգտակար է ինչպես կրծքով կերակրող կանանց, այնպես էլ նրանց նորածինների համար:

Համաձայն ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների առաջարկության՝ կրծքով կերակրող կանայք կարող են պատվաստվել COVID-19-ի դեմ: Պատվաստումներն անվտանգ ու արդյունավետ են և հատկապես կարևորվում են COVID-19-ի համավարակի կանխարգելման համար՝ Դելտա տարբերակի տարածման համատեքստում: