Բացել լրահոսը Փակել լրահոսը
91077631_3709953345713566_4208581480609218560_n
A A
Հասարակություն

Համավարակի սկզբից ի վեր ՀՀ-ում 20 000 միայնակ տարեց աջակցություն է ստացել Կարմիր խաչի կողմից

Հոկտեմբերի 1-ը աշխարհում նշվում է որպես Տարեցների միջազգային օր: Սա հիշեցում և հնարավորություն է հասարակության մեջ նրանց ներդրումը ճանաչելու և նրանց կյանքն ու առողջությունն արժևորելու:
 
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը տարվա կտրվածքով մշտական աջակցություն է տրամադրում մոտ 700 տարեցների, որոնք ստանում են սնունդ և հիգիենիկ պարագաներ, հոգեբանական աջակցություն և օգտվում տնային խնամքի ծառայությունից։
 
Քովիդ-19 համավարակի ընթացքում միայնակ տարեցները եղել են ՀԿԽԸ հիմնական թիրախային խմբերից: Համավարակի սկզբից ի վեր Հանրապետության ողջ տարածքում մոտ 20 000 միայնակ տարեց աջակցություն է ստացել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից:
 
ՀԿԽԸ-ն Տարեցների սոցիալական պաշտպանության եւ խնամքի տրամադրման հիմնախնդիրներով զբաղվող խմբի անդամ է։ Այս մասին տեղեկացնում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։