Բացել լրահոսը Փակել լրահոսը
2bk-3009-1-4
A A
Պաշտոնական

ՊՆ N զորամիավորումում անցկացվում են եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություններ

Սեպտեմբերի 29-ից N զորամիավորումում անցկացվում են եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություններ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են դաշտային հրամանատարական կետեր։ Ստուգվել են հրամկազմի՝ կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները, ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը։