Բացել լրահոսը Փակել լրահոսը
1227728.thumb
A A
Քաղաքականություն

Իրանը հոկտեմբերի 1-ին կսկսի նոր զորավարժություններ

Իրանի զինված ուժերը հոկտեմբերի է 1-ից զորավարժություն կսկսի երկրի հյուսիսարևմտյան շրջաններում:

 

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Isna գործակալությունը, Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ին բանակը զորավարժություն է մեկնարկելու երկրի հյուսիսարևմտյան շրջաններում: 

Զորավարժությունը կրելու է «Խայբարի նվաճողներ» անվանումը: Վարժանքներին ներգրավվելու են հրետանի, զրահատեխնիկա, ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ: Հեյդարին նշել է, որ երկրի հյուսիսարևմտյան և այլ շրջաններում վարժանքներն անցկացվում են զինված ուժերի մարտունակության աստիճանը ստուգելու, մարտունակությունը բարձրացնելու, զինտեխնիկան փորձարկելու նպատակով: