Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կասկած կա նպատակի հարցում․ ինչո՞ւ պատվաստված մարդիկ չպիտի թեստավորեն,եթե կարող են վարակվել և վարակել (տեսանյութ)

Կառավարության շենքի դիմաց մի շարք քաղաքացիներ ակցիա են իրականացնում՝ ընդդեմ աշխատողների պատվաստվելու կամ 14 օրը մեկ քովիդի թեստ հանձնելու որոշման։ Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի փաստաբան Քրիստինե Ավագյանը նշեց, որ արդեն երկար ժամանակ է՝ իրենց տարբեր քաղաքացիներ են դիմում վերահաս վտանգի պատճառով ու նշում են, որ գործատուները արդեն սկսում են տեղեկացնել, որ հոկտեմբերի 1-ից պետք է ներկայացնեն պահանջվող փաստաթղթերը։

«Քաղաքացիներին զգուշացնում ենք, որ ներկայանան աշխատանքի, տեղեկացնեն, որ պատրաստ են աշխատանքը կատարելու, դա կատարեն գրավոր ձևով, մնացած մասով իրենց վտանգ չի սպառնա։ Աշխատանքային օրենսգրքի 108-րդ հոդվածով հստակ սահմանված են այն պայմանները, որոնց դեպքում միայն գործատուն չի կարող թույլ տալ աշխատանքի անցնել», - ասաց փաստաբանը։

Նրա խոսքով, եթե նպատակը վիրուսը տարածման կանխարգելումն էր, իրենք պահանջում են թեստի պատասխանը ոչ պատվաստվածներից այն դեպքում, երբ պատվաստված քաղաքացին էլ կարող է վարակակիր լինել ու վարակը տարածել, այստեղ առնվազն տրամաբանության պակաս կա։

«Կառավարությանն ուզում ենք ասել, որ հստակեցնեն իրենց իրավական ակտերը, որ իրավական որոշակիություն լինի», - ասաց Քրիստինե Ավագյանը։