Բացել լրահոսը Փակել լրահոսը
243395537_1796057973914992_7674181131441566830_n
A A
Պաշտոնական

Մշակվել է ՔԿՀ-ներում առողջապահական առանձնահատուկ խնդիրների վերաբերյալ ձեռնարկ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ բժիշկ Լաուրա Գասպարյանի կողմից մշակվել է վերապատրաստման ձեռնարկ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջին բուժանձնակազմի համար քրեակատարողական հիմնարկներում առողջապահության առնչվող առանձնահատուկ խնդիրների վերաբերյալ:

Ձեռնարկը պատրաստվել է Եվրոպայի խորհրդի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակներում։

Ձեռնարկում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց սննդից հրաժարվելու դեպքերի վարմանը, հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրմանը, բժշկական էթիկային և պացիենտների խնամքին: Ձեռնարկը ներառում է նաև երկօրյա վերապատրաստումների անցկացման մեթոդաբանություն և օրակարգ, որով նախատեսվում է առաջիկայում իրականացնել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջին բուժանձնակազմի վերապատրաստում։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ