Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Մարությանը հարգանքի տուրք է մատուցել պատերազմի զոհերի հիշատակին (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների շիրիմներին։

Քաղաքապետ Մարությանը զրուցել է զոհված զինծառայողների հարազատների հետ՝ մաղթելով նրանց ուժ և համբերություն:  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է նաև Երկրապահ կամավորականների միություն՝ մասնակցելու Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը:

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը, ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր: