Բացել լրահոսը Փակել լրահոսը
rain
A A
Պաշտոնական Հասարակություն

Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա օրերի համար

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում այսօր ցերեկը, սեպտեմբերի 28-ին, 29-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ:
 
🟧 Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-ին և 2-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև:
 
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 13-18մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
🟧 Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: